Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Կին Հեն Ջունին (նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալ Պապիկյանը հաջողություն մաղթեց Կիմ Հեն Ջունին իր առաքելության իրականացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ ԿԺԺՀ-ն ցանկանում է Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները, մասնավորապես, առևտրատնտեսական, մշակութային և սպորտի բնագավառներում:
Դեսպանը նախարարի տեղակալին ներկայացրեց նաև իրադրությունը Կորեական թերակղզում, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումներն ու հիմնահարցի լուծման հեռանկարները: Նախարարի տեղակալը դեսպանին ներկայացրեց ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, որ բոլոր հակամարտություններն ու առկա հիմնախնդիրները պետք լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: