Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս գիշեր Երկիր մոլորակի բնակչության մեծամասնությունը հազվագյուտ երեւույթի ականատես կլինեն՝ Երկրի բնակիչները կտեսնեն ամենամեծ սուպերլուսինը։
Այս անգամ այն կլինի այս տարվա մեջ երկրորդ դեպքը եւ ամենամեծը 68 տարվա ընթացքում, պատմել են ՆԱՍԱ-ի կազմակերպության ներկայացուցիչները։
Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, գիտնականների խոսքով, մեր բնական արբանյակը Երկրին կմոտենա նվազագույն հեռավորությամբ, որը վերջին անգամ գրանցվել է 1948 թվականին:
Սուպերլուսին առաջանում է, երբ լիալուսինը համընկնում է երկնային մարմնին ամենամոտ հեռավորությամբ, եւ այդ դիրքում լուսինն իր բնական վիճակից մեծ է երեւում գրեթե 15 տոկոսով եւ պայծառ՝ 30 տոկոսով:
Նշենք նաեւ, որ նախորդ տարի Երկիր մոլորակի բնակիչները ականատես են եղել եւս մեկ աննախադեպ երեւույթի՝ «արյունոտ» Լուսնի։ Կարմիր գույն Լուսինը ձեռք էր բերել ամբողջական խավարման ժամանակ։