|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակը» գրում է. «Մինչ ԲՀԿ-ն փորձում է ընդդիմության առանցքը դառնալ, Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում մարտի 29-ին, 30-ին և ապրիլի 6-10-ը, ժամը 11։00–23։00–ն հավաքներ անելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան։
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ դեռ հստակ չէ, թե ինչ «ձևաչափի» միջոցառում են անելու, իսկ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Հնարավոր է այնտեղ հանրային միջոցառում անցկացվի»։ Նախապես ծրագրվա՞ծ, թե՞՝ առաջիկա գործընթացներից բխող։ «Ժամանակը ցույց կտա»։ Չի բացառվում, որ պարտադիր կուտակայինի վերաբերյալ ՍԴ մարտի 28-ի որոշումից հետո «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպելիք ակցիաներին միանան, կամ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիս հրավիրի Ազատության հրապարակում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։