|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Առաջնագծում միշտ էլ լինում է լարվածություն, ուղղակի այսօր մի քիչ ավելի ինտենսիվորեն են կրակում, հատկապես` ձեռքի հակատանկային նռնականետերից. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ սահմանին լարվածությունը ադրբեջանական կողմի վաղը սկսվելիք զորավարժությունների հետ որևէ կապ ունենա, նա պատասխանեց. «Լարվածությունը կապել միայն զորավարժությունների հետ, ճիշտ չէ, ուղղակի մենք ունենք անկանխատեսելի հակառակորդ: Ես միշտ ասել եմ` քանի դեռ չկա պայմանագիր, սահմանին նման սրացումներ կլինեն»:
Հասրաթյանը նշեց նաև, որ ՊԲ-ն պատրաստ է հակառակորդի հարձակումները հետ շպրտել:
Հիշեցնենք, որ ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: