կարևոր
3409 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-02 21:56
Աշխարհ

Լիբանանում հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են հնարավոր ծանր զարգացումներին

Լիբանանում հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են հնարավոր ծանր զարգացումներին

Լիբանանում հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են հնարավոր ծանր զարգացումների դեպքում՝ հայերի ապահովական աշխատանքներին։ Այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոն։

Նշվում է, որ Լիբանանում հայ համայնքում գործող պատգամավորական գրասենյակի նախաձեռնությամբ, այդ երկրի ՀՅԴ «Շաղզոյան» կոտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի բարեգործական և բժշկական կառույցների ու կենտրոնների պատասխանատուների հավաք։ Հանդիպմանը քննարկվել է Լիբանանում տիրող իրավիճակը և հավանական ծանր զարգացումների դեպքում հայաշատ շրջաններում նախապատրաստական աշխատանքնմեր կատարելու հարցը:

Պատգամավոր Հակոբ Բագրատունին ներկայացրել է այս պահին տիրող իրավիճակը, ներկաները քննարկել են, թե ինչ նախապատրաստական անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն, ապահովելու համար հայերի հիմնական կարիքներն ու կանխարգելելու խուճապային մթնոլորտը:

Հանդիպումանը ներկա են եղել նախկին նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը, ՀՅԴ կազմակերպական աշխատանքներում ներգրավաված պաշտոնյաներ, Լիբանանի օգնության Խաչ կազմակերպության վարչության ատենապետ Թալին Ուրիշյանը, որը Հայաստանում հայտնի Հայ օգնության միություն կազմակերպության լիբանանյան կառույցն է։ Եղել են նաև մի քանի հայկական այլ հաստատությունների տնօրեններ, հայ կաթողիկե և ավետարանչական համայնքի ներկայացուցիչները։