|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հայտնի ամերիկացի ռեփեր Քանիե Ուեսթը Չիկագոյի գեղարվեստական ինստիտուտի արվեստի դոկտորի կոչում է ստացել. հայտնում է Лента.ру-ն:
Տոնական արարողությանը Քանիեն ներկայացել է համապատասխան զգեստով և գլխարկով: Նա հիշեցրել է, որ այդպես էլ չի ավարտել ինստիտուտը, որտեղ անգլերեն է ուսումնասիրել, և որտեղ դասավանդել է իր հանգուցյալ մայրը, սակայն միշտ ցանկացել է այցելել ինստիտուտ և մի քանի դասախոսություն լսել:
Այդ մասին նա պատմել է նաև իր հարցազրույցներում, և ուսումնական հաստատության գիտական խորհրդի անդամ Լիզա Ուենրայնը որոշել է երգչին դոկտորի աստիճան շնորհել: «Նա կարևոր ֆիգուր է ժամանակակից մշակույթում և արժանի է այդ կոչմանը»,- ասել է նա: