| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ժամը 19:00 - 19:30-ի սահմաններում, Երևան - Մեղրի միջպետական ավտոճանապարհի Վայք - Ջերմուկ ճանապարհահատվածի 1,2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 6 խմ ծավալով:
Նույն օրը՝ ժամը 19:30 - 20:00-ի սահմաններում, Վայքի տարածաշրջանի 153-րդ կմ-ում կրկին տեղի է ունեցել քարաթափում՝ 20 խմ ծավալով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
Նշված ճանապարհահատվածները սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները կարճ ժամանակահատվածում քարերը հեռացրել են ճանապարհների երթևեկելի հատվածներից: Ճանապարհները երկկողմանի բաց են։
Նշենք նաեւ, որ ԱԻՆ տեղեկացմամբ` ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Ելփին և Սարավան գյուղերում նկատվում է մառախուղ, իսկ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան հատվածում և Մեղրու ոլորաններում՝ տեղ-տեղ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: