Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Արմենիա» ավիաընկերությունը, Ամանորին ընդառաջ, մշակել է նոր սակագնային քաղաքականություն: Ավիաընկերության դեպի Հայաստան բոլոր կանոնավոր չվերթերի տոմսերը կլինեն ավելի մատչելի: Մասնավորապես` Թել Ավիվից Երևան դեկտեմբերի 31-ին, իսկ վերադարձի տոմսը հունվարի 4-ին կամ 7-ին գնելու դեպքում «Արմենիայի» ուղևորները կվճարեն ընդամենը 148 եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ տվյալ ուղղության համար առաջարկվող այս գինն ամենացածրն է այս ուղղության համար երբևէ առաջարկվածներից:
Վաճառքում արդեն առկա են 55 եվրո գնով` Միներալնիե Վոդիից Երևան և 95 եվրո` Երևանից Միներալնիե Վոդիի չվերթերի տոմսերը, որոնք գործում են դեկտեմբերի 7-ից սկսած բոլոր չվերթերի համար: Վորոնեժից Երևան ուղևորները կկարողանան ժամանել 49, 85 կամ 129 եվրոյին համարժեք դրամ գնով տոմսերով:
Ամանորի ևս մեկ նորամուծությունը Բեյրութ-Երևան և հակառակ ուղղության համար հաստատված նոր սակագներն են: Հատկանշական է, որ դեռևս մի քանի տարի առաջ այս ուղղությամբ ավիատոմսերի գները ամառվա և Ամանորի սեզոնին ռեկորդային բարձր էին՝ հասնելով մինչև 500 եվրոյին համարժեք դրամի: Դեկտեմբերի 18-ից Բեյրութից Երևան չվերթերի տոմսերը հասանելի կլինեն 140 եվրոյին համարժեք դրամով, իսկ Երևանից Բեյրութ տոմսերը` սկսած 148 եվրոյով:
«Այս կերպ մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ զբոսաշրջության զարգացման գործում: Ցանկանում ենք, որ նշված երկրներից մեր ազգակիցներն ու զբոսաշրջիկները ժամանեն Հայաստան և դիմավորեն Նոր տարին այստեղ», - նշեց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
«Արմենիա» ավիաընկերությունը հիմնադրվել 2015 թվականի դեկտեմբերին: Առաջին չվերթն իրականացվել է 2016 թվականի հուլիսի 7-ին՝ Լառնակա: Ավիաընկերությունը տարբեր ուղղություններով կանոնավոր չվերթեր է գործարկել՝ Բեյրութ, Թել Ավիվ, Միներալնիե Վոդի,Վորոնեժ։ Բացի դա` «Արմենիայի» օդանավերը չարտերային ուղևորափոխադրումներ են իրականացում Թեհրան, Սալոնիկ, Բարսելոնա, Տիվատ, Ռոդոս, Կորֆու, Հերակլիոն, Բաղդադ, Էրբիլ, Վենետիկ, Հռոմ, Շարմ էլ Շեյխ։ Ուղևորների հարմարավետության համար գործարկվել է www.armeniafly.com կայքը, որտեղից կարելի է ձեռք բերել ավիաընկերության բոլոր կանոնավոր չվերթերի տոմսերը: