|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Հալեպի հարավում ռազմավարական բարձունքները գրավելուց հետո սիրիական բանակը և աշխարհազորայինների ջոկատները գրոհ են սկսել:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, սիրիացի զինվորականներն ու «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման զինյալները ամրապնդվել են բարձունքում, որտեղ տեղակայված է Հակաօդային պաշտպանության զորամասը և աշտարակը:
Կառավարական զորքերը` ավիացիայի և հրետանու աջակցությամբ, հարձակման են անցել և շարժվում են բնակելի թաղամասի մոտակայքով:
Ահաբեկիչները դաժան դիմակայություն են ցուցաբերում: Բանակի և աշխարհազորայինների դիրքերը ականանետային ռմբահարման են ենթարկվում:
Հարձակման առաջին րոպեներին սիրիացի զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ծայրահեղականներին պատկանող 3 տանկ: