|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Տեղեկացրել ենք, որ ոստիկանական համազգեստով երկու զինված անձինք Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել Փարիզի հյուրանոցում և կողոպուտ իրականացնելուց հետո փախուստի դիմել:
Ըստ People-ի՝ հարձակումից հետո Քարդաշյանն անձնական օդանավով լքել է Փարիզը: Նկատվել է, որ նա օդանավ բարձրանալիս եղել է սև շորերով փաթաթված:
Կայքի հաղորդմամբ՝ Քարդաշյանին կողոպտած անձինք գողացել են 10 միլիոն դոլար արժողության զարդեր:
Նշենք, որ Քանյե Ուեսթը տեղի ունեցածի պատճառով դադարեցրել էր իր նյույորքյան համերգը:
Քարդաշյանը Փարիզում էր գտնվում Նորաձևության շաբաթվա շրջանակում: