|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումից առաջ և հիմա համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել նրա՝ բանակում ծառայած լինել-չլինելու հարցը: Նորանշանակ նախարարի կենսագրության մեջ նշված է, որ նա 2000–2003 թթ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում, եղել է ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտը։
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Սարգսյանը, որպես ռեֆերենտ, ծառայության է անցել նախարարությունում, ինչը ևս ծառայություն է:
Նշենք, որ Վիգեն Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2008), Մովսես Խորենացու մեդալով (2007), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին (2015) և 2-րդ աստիճանի (2013) մեդալներով: