|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 12.49-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում վերելակի ճաղավանդակի և պատի արանքում դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Անի թաղամասի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում 1949 թ. ծնված Ա. Չ.-ը մնացել է ինքնաշեն վերելակի ճաղավանդակի ու հարակից պատի արանքում և մահացել:
Ինչպես հայտնում է «Ասպարեզ»-ը, մահացածը Գյումրեցու ոգի կուսակցության ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող թեկնածուի, «Անժելիկա 97» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի աներն է՝ Ալբերտ Չ.-ը: