|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր հանրապետության մի շարք համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարան մարմինների ընտրություններ: Yerkir.am-ի՝ Գյումրիում աշխատող թղթակիցները շրջել են ընտրատեղամասերով և հետևել ընտրությունների ընթացքին:
Գյումրիի մանկավարժական համալսարանում տեղակայված 34 /03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սայաթ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ բնական է համարում, որ կարող են լինել նաև լարված միջադեպեր:
«Համայնքի ղեկավարի ընտրություններ են՝ մեծաքանակ քաղաքական ուժերի մասնակցությամբ, և բնական է, որ կլինեն այդպիսի լարվածություններ, ակտիվություն կա, լարվածություն և պատասխանատվություն, շահագրգռվածություն: Անշուշտ, հեշտ ընտրություններից չէ, իսկ ընտրությունների ընթացքում թերություններ, վրիպումներ, բնականաբար, կան, կլինեն»,- ասաց Մինասյանը:
Նշենք նաև, որ մանկավարժական համալսարանի շրջակայքում պարբերաբար նկատվում են մարդկային կուտակումներ: