Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալներով` տարեսկզբի հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական ակտիվություն։ Այն կրկնակի գերազանցում է 2015թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Տնտեսական ակտիվությանը նպաստել են արդյունաբերությունը, ծառայությունները, ինչպես նաեւ գյուղատնտեսությունը։ Տարեսկզբի հինգ ամիսների տվյալներով` արդյունաբերության ոլորտում գրացվել է 8,8, ծառայություններում՝ 8,6 տոկոս տնտեսական աճ։
Գյուղատնտեսության մեջ աճը կազմել է 4,7 տոկոս։ Նվազում է գրանցվել շինարարության եւ էներգետիկայի ոլոտներում։ Կարծես թե վերականգնվել է ներքին առեւտրաշրջանառությունը։ Այն ընդամենը 0,1 տոկոսով է զիջել նախորդ տարվա մակարդակը՝ պայմանավորված հիմնականում տարեսկզբի ցածր ակտիվությամբ։ Ավելին, վերջին մեկ-երկու ամիսներին առեւտրի ծավալները սկսել են գերազանցել նույնիսկ նախորդ տարվա նույն ամսվա մակարդակը։
Ապրիլին դրական տարբերությունը կազմեց 0,1 տոկոս։ Արդեն մայիսին առեւտուրը 5,3 տոկոսով ավել է եղել մեկ տարի առաջվանից։ Արձանագրված միտումները կարծես հույս են ներշնչում, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է: Վիճծառայությունը գրանցել է նաեւ աշխատավարձի տեսքով հասարակության ստացվող եկամուտների ավելացում. միջին աշխատավարձը մայիսին մեկ տարի առաջվա համեմատ աճել է 4,7 տոկոսով։
Թեեւ դա արտահայտվել է բացառապես տնտեսության մասնավոր հատվածի հաշվին։ Պետական կառավարման ապարատում միջին աշխատավարձը նույնիսկ նվազել է։ Վերականգնվել է նաեւ արտաքին առեւտրի շրջանառությունը։ Տարեսկզբի 5 ամիսների տվյալներով այն ավելացել է 6,8 տոկոսով։
Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում անկումը կազմում էր 3,8 տոկոս։ Արտաքին առեւտրաշրջանառության աճը պայմանավավորվել է հիմնականում արտահանման ավելացմամբ։ Նախորդ տարվա համեմատ հաջողվել է Հայաստանից 20 տոկոսով ավելի շատ ապրանք արտահանել։ Իրավիճակը կարծես փոխվում է նաեւ ներմուծման ոլորտում։
Հունվար-ապրիլին ներկրումների դինամիկան դեռեւս բացասական էր, ապա արդեն հունվար-մայիսին նույնիսկ 0,8 տոկոսանոց աճ է գրանցվել։ Ներմուծման-արտահանման ոլորտում այս տարվա ընթացքում դիտարկված փոփոխությունները հնարավորություն են տվել զգալիորեն բարելավելու Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը։