|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ն փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիեւ-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում եւ հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում:
Եվ ահա հիմա նորից հանդիպում է նախապատրաստվում: Ընդ որում, մինչ այդ հանդիպումը Սերժ Սարգսյանն արդեն մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է եղել եւ Արցախի հակամարտության հարցը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից առաջ նույն նպատակով Մոսկվայում էր նաեւ Իլհամ Ալիեւը:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո մեկնեց Արցախ, որտեղ, ինչպես փոխանցում են իշխանական շրջանակները, նա տեղի իշխանություններին է ներկայացրել ԼՂ կարգավորման վերաբերյալ զարգացումները: Ըստ մեր աղբյուրների, Մոսկվայում Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Մինսկի խումբը երկու երկրների նկատմամբ էլ կոշտացնելու է կարգավորմանն ուղղված պահանջները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում