Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ինքնակամ է հրաժարվում տնօրենի պաշտոնից, և որ իրեն ոչ ոք չի ստիպել հրաժարականի դիմում գրել:
Նշենք, որ այսօր փոխադարձ մեղադրանքներով հանդես եկան ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: ԿԳ նախարարը հայտարարեց, որունի տեղեկություններ այն մասին, որ Հայկ Դեմոյանը ստիպել է Գևորգ վարդանյանին հրաժարականի դիմում գրել:
Գևորգ վարդանյանը այդ կապակցությամբ գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Օրերս կընդունվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի լիազորությունների կատարումից հրաժարականի իմ դիմումը: Շուտով կավարտեմ նաև ՀՑԹԻ-ում իմ աշխատանքը, որը տևեց տասը տարի, և որից վերջինը իմ հաստատության ղեկավարի կարգավիճակում:
Նախ երկու կարևոր պարզաբանում:
ա. Իմ հրաժարականը պայմանավորված է գլխավորապես այն հանգամանքով, որ տեղափոխվում եմ այլ հաստատություն՝ գիտահետազոտական աշխատանքի (դրա մասին կխոսեմ ավելի ուշ):
բ. Ես ՆԱԽԱՏԵՍԱԾԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ՇՈՒՏ հրաժարական եմ տվել Ցեղասպանության թանգարանը տարբեր տեսակի շահարկումներից հեռու պահելու համար: Այո, եղել են տարաձայնություններ (իսկ դրանք որտե՞ղ չի լինում), սակայն եթե ես ցանկանայի մնալ, դրանց լուծումը որևէ դժվարություն ինձ համար չէր և չի ներկայացնում: Սակայն ստիպված էի լինելու գնալ կադրային լուրջ փոփոխությունների ճանապարհով, իսկ ես կարծում եմ, որ ժամանակավոր պաշտոնակատարը հաստատության համար անցումային փուլում առնվազն բարոյական իրավունք չունի կադրային մեծ փոփոխություններ անելու: Ամեն դեպքում, հուլիսի սկզբին ես հրաժարական էի տալու, սակայն դա արել եմ մեկ ամիս շուտ բացառապես իմ որոշմամբ: Այս առումով, առնվազն ծիծաղելի է այն պնդումը, որ ես հրաժարական եմ տվել ինչ-որ ճնշումների հետևանքով: Իմ ամբողջ պաշտոնավարման ընթացքում իմ նկատմամբ որևէ հարցի վերաբերյալ որևէ կողմից ճնշման ցանկացած փորձ մատնվել է անհաջողության: Չկա և չէր կարող լինել որևէ մեկը, որ ինձ կարողանա(ր) ստիպել հրաժարական տալ:
Տղանե՛ր, ինձ լավ չեք ճանաչում… Մի՛ շտապեք սխալ եզրակացություններ անել:
Այս տասը տարում ՀՑԹԻ-ում անցել եմ երկար ճանապարհ` ասպիրանուրա, դոկտորանտուրա (ներկայումս), գիտաշխատողի, ավագ գիտաշխատողի, բաժնի վարիչի, գիտաքարտուղարի, իսկ վերջում նաև տնօրենի պարտականությունների կատարմամբ: Ինձ ճանաչողները գիտեն, որ ՀՑԹԻ-ն մեղմ ասած երբեք ինձ համար միայն աշխատավայր չի եղել: Անգամ այսօր հեշտ չի ինձ պատկերացնել առանց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի: Սակայն դա արդեն իրականություն է, առնվազն՝ կյանքիս այս փուլում:
Ավագ և կրտսեր, նախկին և ներկա սիրելի՛ գործընկերներ, ձեզ հետ աշխատելը իսկապես մեծ հաճույք է եղել ինձ համար: Շնորհակալ եմ երկարատև ու արդյունավետ աշխատանքի համար: Ուրախ եմ, որ ճանաչել եմ ձեզ նման մարդկանց, իսկ հանձինս ձեզնից շատերի ձեռք բերել հրաշալի ընկերներ: Ապագայում ևս պատրաստ եմ սատարել յուրաքանչյուրիդ:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հավատացին և վստահեցին ինձ: Ուզում եմ վստահ լինեք, որ ապագայում էլ ավելի եք համոզվելու ձեր ընտրության ճշմարտացիության մեջ: Գիտեմ նաև, որ ձեզ հուսախաբ չեմ արել: Երբեք չեմ անտեսել երկու կարևոր սկզբունք ՝ պրոֆեսիոնալիզմ և այլոց նկատմամբ հավասարակշիռ ու հարգալից վերաբերմունք: Ուրախ եմ, որ հաջողել եմ:
Կյանքը շարժվում է առաջ հաճելի և տհաճ նոր փորձություններ և անակնկալներ առաջարկելով մեզ: Մեր տեսակից է կախված դրանց դիմագրավելու ինչպես ձևը, այնպես էլ բովանդակությունը: Ինձ համար ամենահետաքրքիրը սեփական մարտում տարած, իսկ ամենահզորը մարդկային թուլությունների և սեփական նեգատիվ մտածողության դեմ տարած հաղթանակն է: Բայց այնուամենայնիվ ամենակարևոր հաղթանակը բոլոր պարագաներում ուղղակի մարդ մնալն է: Մյուս բոլոր հաղթանակները շատ ավելի հեշտ են և հասանելի:
Միշտ առաջ…
Հարգանքով՝
Գևորգ Վարդանյան