Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«ՀՀ արդարդատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, բացի բնակարան, ոսկյա զարդեր, շինանյութ, հողամաս աճուրդի հանելուց, զբաղվում է նաև պողպատյա խողովակների վաճառքով։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել պողպատյա եռաբաշխիչ նոր խողովակներ։ Դրանք 50 հատ են և վաճառվում են մեկ ամբողջական լոտով։ Դրանց արժեքը կազմում է ավելի քան 1.5 մլն դրամ։ Ըստ ԴԱՀԿ-ի՝ դրանք չժանգոտվող խողովակներ են և նախատեսված են ջրագծերի միացման և բաշխման ֆունկցիայի կատարման համար։ Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խողովակները գտնվում են Արմավիրի մարզում, որտեղ բազմաթիվ գյուղեր ունեն ջրագծի խնդիր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։