|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով` ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը կգտնվի Վրաստանում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ, մասնավորապես, կքննարկվեն երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:
Նախատեսվում են նաև մինչգերատեսչական համաձայնագրի շրջանակներում գործուղված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ուսանողների հիմնախնդիրներին վերաբերող հարցերի քննարկում: Այցի օրակարգում են Ջավախքի հայերենով ուսուցմամբ դպրոցներին վերաբերող հարցեր՝ ուսուցիչների վերապատրաստումների արդյունավետ կազմակերպում, որպես հումանիտար օգնություն` դասագրքերի, ուսումնամեթոդական և դպրոցական գրադարանային գրականության տրամադրում: Կողմերը կքննարկեն նաև երկու երկրների վարչապետների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրականացման մեխանիզմները:
ՀՀ ԿԳՆ