Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Կարդում եմ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին Զելենսկին զրկել է Ուկրաինայի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումից: Կալաձեն կոչումը ստացել էր, երբ Կիևի «Դինամո»-ի կազմում երեք անգամ Ուկրաինայի գավաթ է նվաճել: Որոշումը, վստահաբար, մանր քաղաքական է, ո՛չ Կիևի Դինամոն, ոչ էլ Կալաձեն չդադարեցին չեմպիոն լինելուց:
էս լուրը կարդալիս հիշեցի 2018 թվականը, երբ էս մեր մանր մարդիկ եկան իշխանության, Գյումրու ավագանին բանկա-բութուլկաների անսամբլի որոշում կայացրեց՝ Ռոբերտ Քոչարյանին զրկելով Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Դրանով, իհարկե, իրականությունը չփոխվեց, որ Սովետի թվից հետո Գյումրու ամնամեծ շինարարությունը, Աղետի գոտուց ի վեր եղել է Քոչարյանի օրոք, նրա ջանքերով, նրա ցուցումով ու անմիջական վերահսկողությամբ:
Կոչումից զրկելով՝ սա էլ չջնջվեց, չէ՞:
Նույն որակի իշխանություն են Զելենսկին ու Նիկոլը, թիմերն էլ, փոքրիկ մարդու բարդույթով տառապողներ, որոնք իրենց թերարժեքության բարդույթը փորձում են հաղթահարել լեռից քար պոկելով:
Բայց հետաքրքիր է, հեսա 7 տարին կլրանա, որ Քոչարյանին զրկել եք Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից, էս 7 տարվա մեջ գոնե մի հավաբուն սարքած կա՞ք: Ի դեպ, անգամ Քոչարյանին էդ կոչումից զրկելը տեղի ունեցավ իր ժամանակ կառուցած քաղաքապետարանի շքեղ շենքում»: