|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետի այն հայտարարությունը, թե բոլոր նրանք, ովքեր ՀՀԿ-ի հետ չեն համագործակցի, կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը «Երկիր»-ի հետ զրույցում անհաջող պատասխան որակեց:
Դաշնակցական գործիչն այդքան էլ չի հասկացել` հայտարարությունը վերաբերում է ողջ քաղաքական դաշտի՞ն, թե՞ զուտ կոալիցիոն գործընկերներին: «Գուցե ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ հայտարարությունը ԲՀԿ-ին է վերաբերում»,- նշեց պատգամավորը եւ հավելեց, որ, այդուհանդերձ, դա նրանց խնդիրն է, բայց, մեղմ ասած, նման հայտարարությունը ճիշտ լինել չի կարող:
Նշենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ժամանակին ասել էր` ով իրենց հետ չէ` դավաճան է: Մեր այն դիտարկմանը, թե կարելի է զուգահեռներ անցկացնել Տեր-Պետրոսյանի եւ Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունների միջեւ, Շահբազյանը պատասխանեց, որ ոչ նրա ասածն էր մի բան, ոչ էլ սրա. «Տեր-Պետրոսյանի ասածը կոպիտ էր, Սարգսյանինն էլ` անհաջող»: