կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-07 10:09
Քաղաքական

Պաշտոնանկություններ. ով ուր կգնա. «Հրապարակ»

Պաշտոնանկություններ. ով ուր կգնա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարությունում կադրային խոշոր փոփոխությունների թեման գնալով ավելի առարկայական է դառնում։ Թեեւ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնների հարցում դեռ վերջնական եզրահանգումների չի եկել՝ գցում-բռնում է, թե ում որտեղ նշանակի, որպեսզի երերացող «նավը» չխորտակվի։ Այնպես որ, այս փուլում ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է, թեական է՝ փոփոխության ենթակա։

Առավել հաստատուն է վարչապետի եւ ԱԳ նախարարի փոփոխության հարցը։ Եթե վարչապետի պարագայում կանգ են առել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածության վրա, ապա ԱԳ նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Եվ եթե մինչ օրս խոսվում էր, որ Էդվարդ Նալբանդյանը գնալու է իր երազանքների երկիր՝ Ֆրանսիա, եւ ձգտում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնը համատեղել Իսրայելում եւ մի քանի այլ երկրներում դեսպանի պաշտոնի հետ, ապա այժմ պնդում են, որ նրան գործուղելու են Ռուսաստան։

Ռուսաստանն այս փուլում մեզ համար շատ կարեւոր է, եւ Նալբանդյանը, որպես ռուսական ազդեցություն կրող, ընդունելի է ՌԴ իշխանությունների համար։ Կարծես թե հաստատվում է նաեւ Գեւորգ Կոստանյանի՝ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին լուրը, ասում են՝ ինքն է այդպես ցանկացել։ Մյուս վիճելի հարցը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է, որը հնարավոր է բաժին հասնի Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնի հետ հավելումով»: