Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ ԸՕ-ի շուրջ 4+4+4 ֆորմատով համաձայնությունների ձախողմանը, ընդ որում` իշխանությունը մեջբերեց ժամանակային սղության հետ կապված խնդիրները:
Թևան Պողոսյանի խոսքով` երբ այդ հարցը քննարկվում էր ԱԺ նիստում, ինքն այդ ժամանակ է ասել, որ 4+4+4 ֆորմատով քննարկվում է մի հարց, որն ընտրական գործընթացի մասին չէ, այլ ընտրությունների օրվա մեկ կոմպոնենտի մասին: Եվ եթե ողջ ընտրական համակարգն ունի խնդիր, մեկ տարրի լուծումը չէր կարող բարձրացնել վստահությունը ընտրական ողջ համակարգի նկատմամբ:
«Երբ կառավարությունը մերժում է պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները, սովորաբար հիմնավորում է այն բյուջետային հաշվարկներ ու մեխանիզմներ չներկայացնելու գործոնով: Մինչդեռ` կառավարությունը մերժեց իր իսկ նախաձեռնած ԸՕ փոփոխությունները` անգամ զանգ չկատարելով նույն այդ լեհական կազմակերպությանը: Նույնիսկ երբ քննարկվում էր 16 միլիոն դոլար գտնելու հարցը, մենք մի քանի անգամ առաջարկեցինք` ինչո՞ւ են ուզում միջազգային դոնորներից այդ գումարը, կարող են որևէ օլիգարխից խնդրել, ԸՕ կողքին էլ կհիշատակեին այդ օլիգարխի անունը` գրելով ԸՕ` ըստ էսինչ օլիգարխի»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ինչ վերաբերում է ընտրացուցակների հրապարակման հավանականությանը, պատգամավորը կարծում է, որ իշխանությունը դրան չի գնա, համենայն դեպս` առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար` այդ խոստումը թողնելով խորհրդարանական ընտրություններին: