Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորելովկայի բնակիչները փակել են Հայաստան տանող կենտրոնական մայրուղին՝ հայտնում է jnews.ge-ն: Նրանք բողոքում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի դեմ՝ մեղադրելով, որ ջուրն ու հողերը նրանց տիրապետության տակ են գտնվում, իսկ բնակչությունը ջուր չունի, արոտավայրերն էլ չեն բավարարում:
Այսօր Գորելովկա գյուղի բնակիչները արգելափակել են դեպի Հայաստան տանող կենտրոնական մայրուղին: Այս բողոքի ակցիան շարունակությունն է հունվարի 16-ին տեղի ունեցած զարգացումների, այն ժամանակ տեղի էր ունեցել ծեծկռտուք Փոկա և Գորելովկա գյուղի բնակիչների միջև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահի, նրա որդու և եղբորորդու միջև:
Այսօր բողոքի ցույցի վայր են ժամանել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Բնակիչներին լսելուց հետո, որոնք Սումբատ Կյուրեղյանին մեղադրում են նրանում, որ մյուս երկու ֆերմաների թվում, նա ջուր է քաշել միայն իր ֆերմայի համար, ինչպես նաև, որ բոլոր արոտավայրերը գտնվում են Սումբատ Կյուրեղյանի և Հենզել Մկոյանի տիրապետման տակ, որ բնակիչները ո՛չ ջուր ունեն, ո՛չ էլ արոտավայր:
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին ասում է, որ բնակչությունը բողոքում է, քանի որ նրանց ջուրը և արոտավայրերը չեն հերիքում:
«Կենտրոնական ջրատարի վրա կան ապօրինի միացումներ, այդ իսկ պատճառով նրանք բողոքում են: Ես հանդիպեցի բնակչության հետ և խոստացա, որ կենտրոնական մայրուղու վրա ցանկացած տեսակի միացում անջատվելու է: Եվ բնակչությանը ջուրը կմատակարարվի միանման: Գարնանը, հենց որ եղանակը մեզ հնարավորություն տա, մենք կսկսենք այլընտրանքային տարբերակներ փնտրել, որպեսզի կենտրոնական գծում ևս մեկ գիծ ավելացվի: Մեր պետության համար ո՛չ արտոնյալ պաշտոնյաներ կան, ո՛չ նահանգապետեր, հետևաբար, երեկվա հայտարարությունը, թե ինչ-որ մեկը ջուր չի տալիս մյուսին, չի համապատասխանում իրականությանը և հենց վաղվանից մեր բոլոր քաղաքացիներն ու բնակիչները նույն պայմաններով կստանան ջրամատակարարումը: Ինչ վերաբերում է արոտավայրերին և հողային խնդիրներին, ես բնակիչներին խնդրել եմ ընտրել 10 ներկայացուցիչ, որոնց հետ ես կարող եմ խոսել և ցանկացած հարց, որը նրանք կբարձրացնեն օրենքի համաձայն, կփորձեմ պատասխանել հարցերին և դրանք լուծել օրենքի շրջանակներում: Ես չգիտեմ, թե ումն են այդ արոտավայրերը օրինական հիմունքներով, ումը չեն, բայց խոստացել եմ ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի այս խնդիրը և ցանկացած ապօրինի տիրացում կկասեցվի: Բնակչության շահերը հաշվի կառնվեն», – ասում է Սամցխե-Ջավախքի նահանգապետը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա ես այս պահին որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ: Գիտեմ, որ հետաքննություն է ընթանում: Որքան ես գիտեմ, ոչ ոք քրեական պատասխանատվություն չի կրում: Չկա հետաքննություն: Սա հետաքննության իրավասությունն է, բայց ինձ համար, որպես պետության ներկայացուցչի համար, ես գործին կհետևեմ, և ես տեղեկություններ կունենամ այս գործի մասին, բայց այս փուլում ես չեմ կարող որևէ բան մեկնաբանել»:
Հենզել Մկոյանը նույնպես մեկնաբանել է իրավիճակը:
«Գորելովկայում ապրում են վրացիները, ռուսները, հայերը և մեր աջար եղբայրները: Այսպիսով, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, բայց այս տարի ձյունն ավելի քիչ է, իսկ սառնամանիքն ավելի շատ, և այս աղբյուրներում քիչ ջուր կար, խնդիրը գլուխ բարձրացրեց: Քաղաքապետարանում մենք նոր խոսեցինք ֆերմերների հետ: Նրանք խոստացան, որ եթե անհրաժեշտ լինի անջատվել կենտրոնական գծից, և վաղը կգա հանձնաժողովը, որը կորոշի, թե ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը կապված ֆերմաների հետ: Երկրորդը, քաղաքապետի հետ միասին արդեն որոշել ենք, որ հանձնաժողով են նշանակելու և թող որ այդ հանձնաժողովին միանան նահանգապետարանից և կենտրոնական իշխանություններից: Եվ կենտրոնական իշխանությունները, որպեսզի ուսումնասիրեն հողերի հետ կապված խնդիրները, նրանք կծանոթանան այդ համաձայնագրերին, թե ով ինչքան հող ունի: Այդ հանձնաժողովը պետք է աշխատի, սեղանի վրա դնի, որպեսզի մենք արդար որոշում կայացնենք, որովհետև պետք է բնակչությանը հանգստացնել», – ասաց Հենզել Մկոյանը:
Ինչ վերաբերում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի հետ կապված իրավիճակին, Հենզել Մկոյանը մեկնաբանեց, որ նա պատրաստ է ջուրն անջատել:
«Բայց մյուս կողմից, նա մեծ ֆերմա ունի, ինչ անի կովերի հետ: Մի մասնագետ ասաց, որ արագացված տարբերակով կարելի է 500 մ ջրագիծ կառուցել և պոմպով քաշել, որպեսզի կովերը ջուր ունենան: Մենք սա կառաջարկենք Սումբատին, կարծում եմ, որ նա կհամաձայնվի», – ասաց Հենզել Մկոյանը: