|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարանի հետ:
Ինչպես հայտնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են ԵԱՏՄ և Հնդկաստանի առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՀ-ն մեծ նշանակություն է տալիս Հնդկաստանի հետ երկխոսության հաստատմանը:
«2015 սեպտեմբերին համատեղ ստեղծված հետազոտական խումբը պետք է զեկույց ներկայացնի համագործակցության ուղղությունների վերաբերյալ, որոնք շահավետ կլինեն բոլոր մասնակիցների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին՝ Պանկաջ Սարանն ընդգծել է, որ Հնդկաստանը ուշադրությամբ հետևում է եվրասիական գոտում զարգացող գործընթացներին, որի մի մաս է ցանկանում դառնալ:
«Հնդկաստանը պատրաստ է աշխատել ԵԱՏՄ-ի հետ տարբեր ձեւաչափերում: Իմ կարծիքով` մենք պետք է ավելի լայնորեն դիտարկենք համագործակցության հնարավորությունները. այդ դեպքում ավելի հեշտ կլինի գտնել ընդհանուր հետաքրքրություններ»,- նշել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանը: