Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է: Այսպիսով` Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով. անցկացվելու են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով, ավագանու կազմից էլ ընտրվելու է քաղաքապետը:
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը նախատեսված է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը:
Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրումներն արդեն ավարտվել են: Ըստ այդմ` ընտրապայքարին կմասնակցեն 10 կուսակցություն և 1 դաշինք` ընդհանուր թվով` 422 թեկնածու:
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում են`
ՀՅԴ-ն՝ 33 թեկնածուով, ցուցակը գլխավորում է Աշոտ Կուրղինյանը,
ՀՀԿ-ՔԴԿ «Բալասանյան» դաշինքը` 99 թեկնածուով, ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը,
ԳԱԼԱ-ն՝ 24 թեկնածուով, գլխավորում է Վահան Խաչատրյանը,
«Հայկական վերածնունդը»` 90 թեկնածուով՝ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ,
ԲՀԿ-ն 49 թեկնածուով՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ,
ՀԱԿ-ը՝ 22 թեկնածուով՝ Եպրաքսյա Սիմոնյանի գլխավորությամբ,
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 17 թեկնածուով՝ Արթուր Համբարձումյանի գլխավորությամբ,
«Համախմբում» կուսակցությունը՝ 33 թեկնածուով` Հովհաննես Ասոյանի գլխավորությամբ,
«Ալյանս» կուսակցությունը՝ 23 թեկնածուով` Արմեն Բադալյանի գլխավորությամբ,
«Գործարար» կուսակցությունը՝ 16 թեկնածուով` Գեղամ Բաղդասարյանի գլխավորությամբ:
Վանաձորում ՀՅԴ-ն առաջադրել է 38 թեկնածու` Նելսոն Մամուլյանի գլխավորությամբ, ԲՀԿ-ն` 28 թեկնածու` Այծեմնիկ Օհանյանի գլխավորւթյամբ, «Լուսավոր Հայաստան»-ը` 35 թեկնածու` Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ, «Համախմբում»-ը` 33 թեկնածու` Վահան Ղույումչյանի գլխավորությամբ, ՀԱԿ-ը` 33 թեկնածու` Ռուբեն Ոսկանյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ն՝ 68 թեկնածու` Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, «Հայկական վերածնունդ»-ը` 70 թեկնածու` Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը` 21 թեկնածու` Արամ Խաչատրյանի գլխավորությամբ: