|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ոստիկանության ներկայացված նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Ըստ նրա` պրակտիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում երկքաղաքացիության փաստերը ի հայտ են եկել ոչ թե երկքաղաքացիների կողմից այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու, այլ անձնագրային և վիզաների վարչության կողմից նրանց մատուցվող ծառայությունների ընթացքում, իսկ վարչական պատասխանատվության ենթարկվել է ընդամենը 1 անձ:
2015 թվականի հոկտեմբեր ամսի դրությամբ՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի բազայում առկա են եղել 83.155 երկքաղաքացու վերաբերյալ տվյալներ: