Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր մահացել է Հելսինկյան ասոցացիայի նախագահ, հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Նրա մասին Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»:
Նշենք, որ Միքայել Դանիելյանը հիմնադրել է Հելսինկյան ասոցիացիան 1997 թվականին և առ այսօր դրա նախագահն էր: 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից ստացել է «Ազատության պաշտպանի մրցանակը»: