կարևոր
3412 դիտում, 1 օր առաջ - 2025-07-10 19:32
Հասարակություն

Գյումրիում անչափահաս երեխաների մորը տնային կալանք են տվել Միքայել Սրբազանի գործի շրջանակում. իրավապաշտպան

Գյումրիում անչափահաս երեխաների մորը տնային կալանք են տվել Միքայել Սրբազանի գործի շրջանակում. իրավապաշտպան

«Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական գործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի Գյումրեցի կանանց նկատմամբ, նպատակը ցուցմունքներ կորզելն է։ Այս պահին կա մեկ կալանավորված կին, ում նկատմամբ որպես խապանման միջոց կիրառվել է տնային կալանք, երկրորդի դեպքում այսօր տեղի է ունենալու հարցաքննություն»։ Այս մասին գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

«Հասկանալի պատճառներով այս պահին անուններ չեմ հրապարակի, կհետևեմ զարգացումներին։

Օր առաջ պետք է սրանցից ազատվել, այս պահին միակ հնարավոր տարբերակը անվստահություն հայտնելն է, հասարակության լայն կոնսոլիդացիան ապահովելով։

Հ.Գ. Իմ համաքաղաքացիների շրջանում, եթե կան էլի մարդիկ, ում տվյալ գործի շրջանակներում որևէ կերպ ներգրավել են, խնդրում եմ տեղեկացնի»–գրել է նա։