կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-22 16:56
Հասարակություն

14 օր է` տավուշցի կնոջից լուր չկա. գտել են միայն գոգնոցը` լի կանաչիներով

 14 օր է` տավուշցի կնոջից լուր չկա. գտել են միայն գոգնոցը` լի կանաչիներով

Տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում 80-ամյա գյուղացի է կորելYerkir.am-ի հետ զրույցում Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը հայտնել էր, որ կորել է 80-ամյա Սեդա Զաքարյանը: Ի դեպ, Գանձաքարը սահմանամերձ գյուղ չէ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, երբ գյուղացիները տեսել էին տատին, նա ասել էր, որ հորթերը կորել են, ինքն էլ փնտրում է: Դրանից հետո տատին տեսնողներ չեն եղել: 

Գյուղապետը հայտնեց, որ տատին այդպես էլ չի հաջողվում գտնել, թեև արդեն գտել են նրա գոգնոցը` լի կանաչիներով` ինչ-որ տեղ թաքցրած: «Ամբողջ գյուղը, սարը տակն ու վրա ենք արել, բայց դեռ ոչ մի արդյունք»,- ասաց Շահինյանը:

Սեդա տատը, ի դեպ, սարամասում կենդանիներ է պահելիս եղել այդ օրերին:

Տեղեկացնենք, որ քաղաքացու անհետանալուց 10 օր անց հարուցվում է քրեական գործ: Ըստ սահմանված կարգի` քրեական գործը հարուցվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով (սպանության), ինչից հետո սկսվում է նախաքննությունը, և ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքացուն գտնելու ուղղությամբ: 

Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ իրենք փաստի կապակցությամբ ոստիկանությունից դեռևս նյութեր չեն ստացել: