|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արագածոտնի մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել դանակահարության փաստով հարուցված քրեական գործը:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մեղադրական եզրակացության համաձայն Է.Պ-ն 2014թ-ի սեպտեմբերին վիճաբանել է իր եղբոր հետ, ապա իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակին և որովայնին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: Տղամարդու նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: