Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության «Արշավիր Շիրակյան» մասնաճյուղի կազմակերպությամբ հուլիսի 2-ին Կանադայի Վանկուվեր քաղաքի Կոնվենցիայի Կենտրոնի մոտ, ուր տեղի էր ունենում Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը՝ անցկացվեց Արցախի զորակցության հավաք:
Ներկաները ԵԱՀԿ վեհաժողովին կոչ ուղղեցին՝ ճանաչել Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը։
Հավաքին մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամվոր Լիլիթ Գալստյանը, Կանադայի խորհրդարանի անդամ Դոն Դեյվիսը եւ Կանադայի ՀՀ դեսպանատան երկրորդ քարտուղար Արման Սուֆլեյանը։