կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-21 17:33
Հասարակություն

Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առիթով

Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առիթով

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Դաշնային խորհրդի անունից սիրով Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Միաժամանակ, մեր համերաշխությունն եմ հայտնում առողջապահական ճգնաժամի այս օրերին:

Մեր երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները կարող են օգնել մեզ՝ միասին դիմագրավելու համաշխարհային մեծ մարտահրավերներին: Այս կապակցությամբ վստահություն եմ հայտնում, որ մեր երկրների միջեւ բարեկամության և համագործակցության գերազանց կապերը կշարունակեն խորանալ նաև հետագայում:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ խաղաղ եւ բարգավաճ ապագա»,-մասնավորապես ասված է ուղերձում: