Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոյեմբերի 10-ին, ժամը 09:58-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 23-րդ կմ-ին բախվել են «Skania» մակնիշի 051 DD 70 (վարորդ Ե. Հ.), «Skania» մակնիշի 054 DD 70 (վարորդ Է. Պ.) և «Skania» մակնիշի 038 DD 70 (վարորդ Ս. Գ.) պետհամարանիշերով բեռնատարները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ե. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարները և փակել գազի բալոնների փականները: