|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Օգոստոսի 11-ին` ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ նախաբազկի կտրած, արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Հովսեփ Վ.-ն, որը հրաժարվել է բացատրություն տալուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող հյուրանոցի դիմաց Հովսեփ Վ.-ի և 1983 թ. ծնված Գևորգ Ո.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ Հովսեփ Վ.-ն ձեռքով հարվածել է Գևորգ Ո.-ի աչքին, իսկ վերջինս էլ դանակով հարվածել է նրա նախաբազկին: Նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն: