Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Քիչ առաջ լրագրողները Թալին քաղաքում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, նկատեցին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին: Լրագրողների դիտարկմանը, թե Երեւանի համայնքի ղեկավարն ի՞նչ գործ ունի Թալինի ընտրությունների հետ, թաղապետը նախ հայտարարեց, թե ընկերոջ տատիկի տուն է եկել, այնուհետեւ հասկանալով, որ լրագրողները տեսել են իրեն շտաբից դուրս գալուց՝ խոստովանեց, որ եկել է կուսակցական ընկերոջն աջակցելու:
Yerkir.am-ի լրագրողի հարցին, թե իրեն բավարարու՞մ է Թալինի միջքաղաքային ճանապարհների վիճակը, թաղապետը խուսափողական պատասխան տվեց: «Իմ մեքենան չի փչացել» ,- գոհ-գոհ հայտարարեց նա:
Վերջում էլ Ուլիխանյանը լրագրողներին հակադարձեց՝ «Իսկ ինչու՞ ես այստեղ չպետք լինեմ, գնացեք»:
Նշենք, որ Թալինում են Երեւանի այլ համայնքների ղեկավարներ եւս:
Ի դեպ, այս պահին Թալինի կենտրոնում բազմաթիվ մարդիկ են հավաքված, ովքեր գաղտագողի կազմակերպում են գործող քաղաքապետի օգտին քվեարկությունը: