|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի պաշտոնական կայքէջում՝ www.policemonitoring.org, զետեղվել է հրապարակում, ըստ որի` 31.07.2016 թ. դիտորդների խումբը, երբ ցանկացել է մոնիթորինգ իրականացնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում, հանդիպել է խոչընդոտի` հարակից տարածքը ոստիկանության ստորաբաժանումների կողմից փակված լինելու հետևանքով: ՀՀ ոստիկանության կողմից որևէ նպատակ չի եղել խոչընդոտել դիտորդների խմբի այցելությունը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ կամ այնտեղ պահվող անձանց հարազատների կողմից հանձնուքներ փոխանցելուն: ՁՊՎ-ի հարևանությամբ գտնվող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ իրականացվել են միջոցառումներ և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով հուլիսի 31-ին ժամանակավորապես դադարեցվել է տեղաշարժը: Ներկայումս արգելքները վերացել են և ազատ տեղաշարժը վերականգնված է:
ՀՀ ոստիկանություն