|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ի պատասխան ԶԼՄ-ներից ստացված հարցումների, ոստիկանությունը հայտնում է, որ Գյումրի քաղաքում հունվարի 12-ին կատարված սպանության կապակցությամբ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումները, ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում են իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցագործության ամբողջական բացահայտմանը, հանցագործությանն առնչակից անձանց հայտնաբերմանը, նախաքննությունն իրականացնող մարմնի հանձնարարությունների կատարմանը:
ՀՀ ոստիկանությունը վերահաստատում է, որ հետամուտ է լինելու ինչպես ՀՀ տարածքում կատարված ցանկացած այլ, այնպես էլ տվյալ հանցագործության լիարժեք բացահայտմանը: