| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Նշենք, որ 2016 թ. հուլիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ նախապատրաստել հանրակրթության հիմնախնդիրների և բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների թեմայով խորհրդակցություններ և դրանցից բխող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ:
Վարչապետին զեկուցվել է, որ մասնագիտական քննարկումների և առաջարկների հիման վրա մշակվել է կրթության որակի, արդյունավետության բարձրացման և հասանելիության ապահովման վերաբերյալ համալիր փոփոխությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ներկայացված առաջարկությունները:
Ամփոփելով կառավարության ղեկավարը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են, պետք է ստեղծել մատչելի ու մրցունակ կրթական ծրագրեր և ըստ անհրաժեշտության վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: