Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սարի թաղում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախում է եղել, ոստիկանության չորս աշխատակից վնասվածք է ստացել:
Այս միջադեպի մի քանի վարկած է շրջանառվում: Ըստ որոշ տեղեկությունների` բախման պատճառն այն է եղել, որ արդեն 3 օր է` Սարի թաղում դադարեցված են գազամատակարարումն ու ջրամատակարարումը: Եւ քաղաքացիները բողոքել են, ինչը վեճի պատճառ է դարձել նրանց ու ոստիկանների միջեւ` վերածվելով ծեծկռտուքի:
Մեկ այլ վարկածի համաձայն քաղաքացիների ինչ-որ խումբ փորձել է ճեղքել ոստիկանական շղթան ու գնալ, միանալ ՊՊԾ գունդը գրավածներին: