| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի հետեւանքով հոսպիտալացվել է 6 անձ։
Այսօր առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը: Նրա խոսքով՝ այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում են գտնվում վիրավորներից երկուսը: Նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ում վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով, մյուսին էլ տեղափոխել են պալատ:
Հունանյանը տեղեկացրեց նաև, որ առավոտյան դուրս է գրվել 1976 թվականին ծնված Տիգրան Դանիելյանը, ում մոտ ախտորոշվել էր ձախ բազկոսկրի գլխիկի փակ հոդախախտում: «Էրեբունի» ԲԿ տեղափոխված մյուս երկու վիրավորներն են 1983 թվականին ծնված Ռոբերտ Վաչագանի Հայրապետյանը՝ աջ նախաբազկի հրազենային վիրավորումով և 1990 թվականին ծնված Թաթուլ Սպարտակի Թամրազյանը՝ որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորումով:
Նշենք, որ և 1990 թվականին ծնված Թաթուլ Սպարտակի Թամրազյանը ոստիկանության աշխատակից չէ: Հավելենք նաև, որ զինված անձանցից մեկը երեկ Նիկոլ Փաշինյանին հարցնում էր, թե ինչպես է իրեն զգում Թաթուլ Թամրազյանը. նա, ամենայն հավանականությամբ, զինված խմբի անդամներից է: