Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներից Yerkir.am –ը ստացել է մի նամակ, որում մասնավորապես ասվում է․
«Գրիշա Թամրազյանը, որը, լինելով Հայաստանի բարձրագույն կրթության ամենաբարձր պաշտոնյան, միայն Դիանա Գալոյանին հովանավորելու աղմուկից հետո հայտնի դարձավ, որոշել է, որ այժմ երկարատև արձակուրդ գնալու ժամանակն է:
Բարձրագույն կրթության բարձրագույն պաշտոնյան շուրջ մեկ ամսով արձակուրդի է մեկնել և մինչև սեպտեմբեր բացակայելու է, երբ իր ոլորտում և իր անձի շուրջ ձևավորվել է հետևյալ վիճակը՝
- Փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին հովանավորելու և ապօրինություններ կատարելու առնչությամբ վարչապետի հանձնարարությամբ Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսկվել և ընթացքի մեջ է:
- Ամենամեծ համալսարանում՝ ԵՊՀ-ում, քաոս է, որովհետև հոգաբարձուների խորհուրդն արդեն 5 ամիս գոյություն չունի, որը պետք է ռեկտոր ընտրեր:
- Տնտեսագիտական համալսարանում իսկական կոլապս է, որովհետև ռեկտորի ընտրությունները տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ խախտումներով, որի արդյունքները Կառավարությունն իրավունք չունի հաստատելու, իսկ գործը քննվում է դատարանում:
- Ընդունելության քննությունները ձախողվել են, մի քանի հարյուր ուսանողների իրավունքները խախտվել են, որովհետև քննությունների կարգը և ցանկը հակասել են օրենքներին, իսկ կարգը անվավեր ճանաչելու գործն այժմ դատարանում է:
- Վերջին երկու տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ իրավախախտումներ, որոնց հետևանքով բարձրագույն կրթության ոլորտը մահամերձ վիճակում է:
Կա 2 տարբերակ. կա՛մ աղմկահարույց դեպքերի զարգացումներից փախուստի մի ձև է նախարարի համաձայնությամբ, կա՛մ Հայաստանի ապագան հետևողականորեն կործանելու համար ոլորտից գաղափար չունեցող փոխնախարարը հանգստի կարիք է ունեցել, որ նոր եռանդով շարունակի իր սև գործը»,- ասված է նամակում: