կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 11:36
Քաղաքական

Արտահերթ նիստ կհրավիրվի. ներկա կլինեն Սմբատ Գոգյանն ու փոխնախարար Գրիշա Թամրազյանը

Արտահերթ նիստ կհրավիրվի. ներկա կլինեն Սմբատ Գոգյանն ու փոխնախարար Գրիշա Թամրազյանը

ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ:

Այս առնչությամբ Մխիթար Հայարպետյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սույն որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաեւ վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով:

Հարկ եմ համարում նշել, որ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաեւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը»: