|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, բացի Գյումրի և Վանաձոր քաղաքներից, ընտրություններ կլինեն նաև մի շարք այլ խոշոր համայնքներում: Օրինակ` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Թեև ՀՀԿ-ն դեռ որոշում չունի թեկնածուի մասով, սակայն խմորումներն սկսվել են: Մեր տեղեկություններով` քաղաքապետ դառնալու ցանկություն ունեն 4 տարի Սևանը կառավարող Ռուդիկ Ղուկասյանը` «Ուդո» մականունով, Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը` «Մողես» մականունով: Նա ևս ՀՀԿ-ական է, և այժմ իշխող կուսակցությունը պետք է ընտրություն կատարի, թե ում է ընտրում:
Լուրերի համաձայն` Սևանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Գագիկ Կարապետյանը ևս ցանկանում է որդուն տեսնել քաղաքապետի պաշտոնում: Մարզպետի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող և քաղաքի առողջապահական համակարգն իրենով արած Կարապետյանը կնոջն էլ է տեղավորել աշխատանքի` Սևանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: