|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 13.05-ին «Ծովազարդ» կայանից մոտ 400-500մ հեռավորության վրա հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սևանա լիճ նետվող քաղաքացու (հագուստով):
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Արցախի փողոցի 2-րդ նրբ. թիվ 12 տան բնակիչ, 1993թվականին ծնված Արսեն Ասլիկյանի դին:
Նույն օրը`ժամը 16.10-ին, Սևանա լճի Ախթամար թերակղզու ՀՋՋ «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600մ հեռավորության վրա` հանգստացողների շրջանում, նկատել է խուճապ. տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, որը, հնարավոր է` ջրահեղձված լինի:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի բնակիչ, 1996թվականին ծնված Վարդան Բաբայանի դին:
Իսկ ժամը 17.41-ին, Լճաշեն գյուղի հարակից ‘’Շահենի մոտ’’ լողափում ջրահեղձվել է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 1988թվականին ծնված Էդգար Մնացականյանը: