|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հանրապետության նախագահի հանձնարարականով` Հայաստանի քաղաքացիներն այս տարի կկարողանան Սեւանում անվճար օգտվել լողափերից. կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Տ. Սարգսյանը:
«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը բնապահպանության նախարարությանը հատկացրել է 66 մլն դրամ:
«Հանրապետության նախագահի հանձնարարությամբ` Սեւանա լճի ավազանում` կղզու հատվածում, երկու հանրային լողափեր ենք ստեղծելու»,- լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ նրա` լողափերում ազգաբնակչության հանգստի կազմակերպման համար անվճար ծառայություններ մատուցվեն: Նախարարի խոսքով` ե'ւ սպասարկման որակը, ե'ւ գնային քաղաքականությունն այնպես պետք է տարվի, որ ազգաբնակչության համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն:
Ա. Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ ծառայություններից կօգտվի շուրջ 1000 մարդ:
Աշխատանքները կավարտվեն մեկուկես ամսվա ընթացքում: