Սեւանի շրջանի Ծովագյուղ համայնքում 1.130 մ երկարությամբ ճոպանուղու շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ճոպանուղին սպասում է պաշտոնական բացմանը: Իսկ բացման հանդիսությունը նախատեսված է առաջին ձյան առաջին օրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մաշտոցներ կոչվող լեռան լանջին տեղակայված ճոպանուղին հնարավորություն ունի մեկ ժամում մինչեւ 800 մարդու ստորոտից հասցնել գագաթ: ՃՈպանուղու շահագործմամբ Ծովագյուղ համայնքի բնակիչների համար 120-150 աշխատատեղի խնդիր կլուծվի, ճոպանուղու եւ մնացած ծառայությունների գներն էլ մատչելի կլինեն: Կլինեն լեռնադահուկային սպորտի երեք ճանապարհներ` սկսնակ, սիրողական մարզվող եւ պրոֆեսիոնալ դահուկորդների համար: