կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 10:47
Հասարակություն

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 18 հրդեհ. ԱԻՆ

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 18 հրդեհ. ԱԻՆ

Սեպտեմբերի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։  Մասնավորապես`

Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում՝ 350 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2 հա,

Արարատի մարզի Բերքանուշ գյուղում՝ 2500 քմ, Վեդի-Գոռավան ավտոճանապարհին՝ 1.2 հա,

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 200 քմ, Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ.

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5000 քմ, Գետամեջ գյուղում՝ 500 քմ, Աբովյան-Բալահովիտ ավտոճանապարհին՝ 2000 քմ

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: