Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է 201 հաղորդում, որոնցից 124-ը վերաբերվում են Երևան քաղաքում, 77-ը` մարզերում տեղ գտած խախտումներին. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը:
Նրա խոսքով` խախտումների մեծ մասը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, լրատվամիջոցների ներկայացուցիչների և հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելուն:
«Կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ անհամեմատ քիչ են ընտրախախտումների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ներկայացված հաղորդումները, հակառակ դրան` ահազանգերի հիմնական մասը լրատվամիջոցների հրապարակումներն են»,- ասաց նա:
Թամազյանի խոսքով` այս պահի դրությամբ` հարուցվել է 12 քրեական գործ, սակայն դեռևս որպես մեղադրյալ ներկայացված անձ չկա: Նշենք, որ 12 քրեական գործերից 8- հարուցվել են Երևան քաղաքում, իսկ 4-ը մարզերում տեղ գտած հանցագործությունների փաստով: