|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցող Սուրբ Պատարագի ժամանակ հանդես եկավ ելույթով:
«Այսօր գտնվում ենք այստեղ` Աստծուն շնորհակալություն հայտնելու, որ բազում մարդկանց օգնեց երկրաշարժից հետո վերականգնել իրենց կյանքը` հսկայական դժվարություններով հանդերձ:
Միշտ առկա է փորձությունը` հավատը անցյալի գեղեցիկ մի բանի վերածելու: Հավատը, եթե պատմության դիվաններում պահվի, այն կկորցնի իր կենսունակ ուժը: Հավատը ծնվում և վերածնվում է Տիրոջ հետ կենդանի հանդիպումից: Սերը քրիստոնյայի այցեքարտն է, և ներկայանալու այլ ձև անիմաստ է, քանի որ Հիսուս ասում է` այդկերպ կճանաչեն ձեզ: Չէ՞ որ Եսայի մարգարեն էլ ասում է. «Աստված բնակվում է սիրողի մեջ»: Կարիք ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից չխորտակվեն, կարիք կա ավելի արդար հասարակության, որտեղ մարդիկ կվարձատրվեն` իրենց աշխատանքի համաձայն»,- նշեց նա: