|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում Քուրդիստանի բանվորական կուսակցության գործկոմի անդամ Մուրաթ Քարայըլանը օրակարգային մի շարք հարցերի մասին հայտարարություններ է արել:
Ըստ Demokrathaber-ի՝ Քարայըլանը հայտարարել է, որ ներկայումս քրդաբնակ շրջաններում տեղի ունեցող պատերազմն Էրդողանն է գլխավորում, իսկ պատերազմն օրեցօր ավելի է ընդլայնվում:
«Թուրքիայի կառավարությունը քրդերի դեմ թշնամանք է անում: Էրդողանը նոր դարաշրջանի Սադամն է: Նա ամենուր քրդերի դեմ է գործում՝ Ռոժավայում, հարավում, արևելքում, հյուսիսում: Ոչ ոք չպետք է շեղվի ճիշտ ուղուց, հատկապես` նրանք, ովքեր «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ են: Ես նրանց զգուշացնում եմ՝ ԱԶԿ-ի անդամ լինել այսուհետ նշանակում է քրդերի դեմ ոճրին, ցեղասպանությանը մասնակցել»,- հայտարարել է ՔԲԿ անդամը: